«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Մարդկային հարաբերությունների գագաթնակետը դիմացինի և բնության հանդեպ կարեկցանքն է

Մարդկային հարաբերությունների գագաթնակետը դիմացինի և բնության հանդեպ կարեկցանքն է
15.11.2025 | 13:02

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից ոչ շատ հեռու գտնվում է «փոքրիկների որբանոցը»։

Կացարանը 1977թ-ին հիմնել է Դեյվիդ Շելդրիկը։ Ինչո՞վ է յուրահատուկ այս կացարանը․ այստեղ բնության գրկից բերվում են որբ մնացած փղերը՝ ձագուկներ, որոնց ծնողները զոհ են գնացել վայրենի որսագողերին կամ ընկել են վերջիններիս լարած ծուղակները և տանջամահ եղել։

Մարդու գազանության սահամաններն անսահման են, և որևէ մեկն այս հարցում վիճել չի կարող։

Սակայն անսահման է նաև մարդկային գթասրտությունը․ փղիկներին այս կացարանում հատկացվում են անձնական խնամակալներ, որոնք նրանց ոչ միայն կերակրում են, այլև քնում են նրանց հետո նույն սենյակում։ Բանն այն է, որը փղերը բնության ամենազգայուն կենդանիներից են, եթե ոչ՝ ամենազգայունը։ Սարսափելի տանջալի են առաջին օրերը, որովհետև ծնողներին կորցրած փղիկներից շատերը մարդու պես ողբում են, լաց են լինում, հրաժարվում են ջրից և սննդից, իսկ նրանցից մի քանիսը նույնիսկ սատկում են կարոտից և վշտից։ Ահա թե ինչու Քենիայի այս «որբանոցի» աշխատակիցները երեխայի պես են խնամում նրանց՝ փորձելով լրացնել փղիկների ծնողների պակասը և քնել նրանց հետ նույն սենյակում, որպեսզի փոքրիկներն իրենց լքված և միայնակ չզգան։

Սակայն պետք է անպայման նշել նաև, որ, բացի զգայուն լինելուց՝ փղերը նաև ցմահ հավատարիմ են․ որոշակի տարիքում, երբ փոքրիկներն արդեն անկախանում են, նրանց տեղափոխում են բաց արգելոցներ բնության գրկում, և, ահա բնության կատարելության ու մարդկային անկատարելության պարադոքսը՝ երբ այս փոքրիկները ընտանիք են կազմում, նրանք իրենց ձագերի հետ անպայման այցելում են «որբանոց» և ձագուկները կնճիթներով խոնարհվում են իրենց մայրերին երբևէ փրկած ու խնամած մարդկանց։

Աստծո գործերն ու միտքը կատարյալ են ի սկզբանե, եթե միայն՝ մարդը չընկներ ցած Երկնքից․․․

Մարդկային հարաբերությունների գագաթնակետը դիմացինի և բնության հանդեպ կարեկցանքն է, մնացած ամեն ինչ՝ կամ կա, կամ չկա՝ միևնույնն է՝ ժամանակավոր և ոչ կատարյալ․․․

Նյութը՝ Օքսֆորդի կայքից

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9433

Մեկնաբանություններ